ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Սանսա Սթարքն ամուսնացել է Լաս Վեգասում

«Գահերի խաղը» հեռուստասերիալի 23-ամյա դերասանուհի Սոֆի Թերները, որը հանդես է գալիս որպես Սանսա Սթարք, ամուսնացել է 29-ամյա երաժիշտ Ջո Ջոնասի հետ Լաս Վեգասում, փոխանցում է panorama-ն:

Ըստ People ամսագրի տեղեկությունների, մայիսի 2-ին Billboard Music Awards 2019 մրցանակաբաշխությունից ժամեր անց Սոֆին արդեն ամուսնական երդում է տվել՝ հարազատների ու ընկերների ներկայությամբ։

Այս մասին հայտնի է դարձել դիջեյ Diplo-ի շնորհիվ, որը ակտիվորեն նկարներ էր հրապարակում հարսանիքից իր ինստագրամում։

«Ես համաձայն եմ ամուսնանալ քեզ հետ, և ես սիրում եմ քեզ ու շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ քեզ պարգևեց»,-ասել է Սոֆին։

Զույգի հարսանիքն այսքանով չի սահմանափակվելու․ նրանք նախատեսում են հարսանիք անել նաև Ֆրանսիայում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: