ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանդիպումներին հաջորդող և նախորդող հայտարարությունները երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն. Փաշինյան

Shamshyan.com

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար ամենամեծ խնդիրը համարում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից առաջ ու հետո հնչող այն հայտարարությունները, որոնք երբեմն չեն համապատասխանում խոսակցության բուն ոգուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հանդիպումներին հաջորդող և նախորդող հայտարարությունները երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն: Իմ կոչը լինելու է այն, որ, եթե անհրաժեշտ է բանակցությունների մասին շատ բան չասենք, բայց ասենք մի բան, որ մարդիկ հասկանան` լուրջ մարդկանց հետ գործ ունեն: Պատկերացրեք` ինչ անլուրջ վիճակ է, երբ երկու երկրի ղեկավար մի սենյակում խոսում են, և հետո հանրությունները նրանց հայտարարություններից չի կարողանում հասկանալ, թե ինչ են քննարկել: Դա ամենամեծ խնդիրն է բանակցային գործընթացի համար»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնուց եկած իներցիա կա, երբ ամեն հայտարարությունից հետո կողմերը փորձում են ապացուցել, որ հաղթել են իրար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: