ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում վարժանքի ժամանակ խաղարկվելու է Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարը

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունն Իգդիր քաղաքում կազմակերպել է աշխատաժողով Մեծամորի ատոմակայանի թեմայով: Քննարկումն ընթանում է «Մեծամորի ատոմակայանի հետ կապված բացասական զարգացումների դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագրի» շուրջ, հայտնում է Ermenihaber-ը

Եռօրյա ժողովի ընթացքում նախատեսվում է կազմել գործողությունների ամբողջական պլան, որը պիտի գործի դրվի հայկական ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում:

Կոչերով ու գիտաժողովներով չսահմանափակվելով՝ թուրքերը այս թեմայով ծրագրել անգամ դաշտային վարժանք կազմակերպել:

2019-ի հունիսին ծրագրվող վարժանքը կազմակերպվելու է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության և Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալության կողմից: Վարժանքի ժամանակ խաղարկվելու է Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: