ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 29-ին Ղազախստանում. Մատվիենկո

TheWorldNews

ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կարող են երկկողմ հանդիպում անցկացնել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը մայիսի 29-ին տեղի կունենա Ղազախստանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«ՌԴ-ի և Հայաստանի քաղաքական փոխգործակցությունը շատ կառուցողական, դինամիկ ընթացք ունի: Մեր երկրների ղեկավարներն անցյալ տարի հանդիպել են յոթ անգամ, նրանք մշտական շփման մեջ են, հեռախոսազրույցներ են անցկացնում:
Մայիսի 29-ին հանդիպում է լինելու ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը տեղի կունենա Ղազախստանում, իսկ հոկտեմբերի 1-ին նույնպիսի միջոցառում է լինելու Երևանում, որտեղ նույնպես մեր երկրների ղեկավարները հանդիպում անցկացնելու հնարավորություն կունենան»,- հայտարարել է Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը:
Բացի այդ, Մատվիենկոն հստակեցրեց, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Դմիտրի Մեդվեդևը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: