ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքացու օր. երկրներ, որտեղ նշում են այս տոնը

Հայաստանում ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են որպես Քաղաքացու օր: Օրենքի նախագիծը երկար քննարկումներից հետո ընդունվել է 2019 թվականի ապրիլի 9-ի նիստում: Քաղաքացու օրը մեծ շուքով նշելու համար պետական բյուջեից հատկացվել է 124 միլիոն դրամ:

Քաղաքացու օր տոնելու գաղափարը հասարակության շրջանում ընդունվեց ոչ միանշանակ: Եվ հետաքրքիր էր պարզել՝ ո՞ր պետություններում է նշվում Քաղաքացու օր, կամ կա՞ն արդյոք այդպիսիք:

Պարզվում է՝ Քաղաքացու օր նշում են նաև էստոնացիները: Տոնը պաշտոնապես նշվում է 1998 թվականից: Ամեն տարի նոյեմբերի 26-ին էստոնացիները պետական ամենաբարձր մակարդակով հիշում են իրենց երկրի բարօրությանն ու զարգացմանը նպաստած քաղաքացիներին և տարբեր պարգևներով իրենց երախտագիտությունը հայտնում նրանց: Էստոնական այս տոնի հիմքում 1918թ. նոյեմբերի 26-ին ընդունված «Էստոնական Ժողովրդավարական Հանրապետության քաղաքացիության մասին» առաջին օրենքի ընդունումն է, և տոնը նվիրված է Էստոնիայի բոլոր քաղաքացիներին:

Քաղաքացիության տոն նշվում է նաև ԱՄՆ-ում: 1787 թվականից սկսած ամեն տարի սեպտեմբերի 17-ին՝ ԱՄՆ սահմանադրության ընդունման օրը, ամերիկացիները մեծ շուքով տոնում են Սահմանադրության և Քաղաքացիության տոնը: Իսկ օրենքը, որ սեպտեմբերի 17-ը հռչակում է ԱՄՆ սահմանադրության և  Քաղաքացիության օր, ընդունվել է 2004 թվականին: Կարևոր է նշել, որ ԱՄՆ-ում տոնական միջոցառումներն հաճախ դաստիարակչական բնույթ են կրում՝ փորձելով հասարակությանը ներկայացնել քաղաքացու և՛ իրավունքները, և՛ հիմնական պարտականությունները:

Նույն կերպ քաղաքացիության օր նշվում է նաև Ավստալիայում, Հնդկաստանում և մի շարք այլ երկրներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: