ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 911,13 դրամ ԱՐԾԱԹ - 272,06 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 656,56 դրամ

Արսեն Ջուլֆալակյան․ UWW-ի ղեկավար կազմի հետ խոսել եմ տարբեր խնդիրների մասին

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մայիսի 1-4-ը Շվեյցարիայում մասնակցում է  Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից կազմակերպած միջոցառումներին:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ըմբիշը նշեց, որ Շվեյցարիայում է գտնվում UWW-ի հրավերով:

«UWW-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են այն խնդիրները, որոնք այս ընթացքում անհանգստացրել են բազմաթիվ ըմբիշների: Խոսել եմ մրցավարության հետ կապված որոշ խնդիրների մասին, առաջ եմ քաշել փոքր երկրների ֆեդերացիաների հարցը, որոնք դժվարանում են մասնակցել ranking serias-ի բոլոր մրցաշարերին, քանի որ դրանք անցկացվում են տարբեր աշխարհամասերում, և ֆեդերացիանները ֆինանսական միջոցների սղութան պատճառով կարող է բաց թողնել դրանք:

Խոսել եմ նաև ըմբիշների մարմիններին յուղ քսելու խնդրի մասին, որը ոչ մի կերպ դեռ լուծում չի ստացել: Մյուս հարցս աշխարհի և մայրցամաքային առաջնությունների ընթացքում UWW-ի կողմից մրցանակակիր ըմբիշներին պարգևատրելու մասին էր:

Դրան զուգահեռ ես և աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշը նկարահանվեցինք տարբեր հնարքների կատարման հոլովակում, որը կծառայի ուսուցողական նպատակով, հատկապես՝ այն երկրների համար, որոնք չունեն համապատասխան մասնագետներ (նմանատիպ հոլովակներում նկարահանվելու են նաև ազատ ոճայինները և կին ըմբիշները):

Այսօր ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովում քննարկելու ենք մարզիկների ակտիվ ներգարավվումը սպորտային գործընթացներում, նրանց սահուն անցումը պրոֆեսիոնալ մարզական կարիերայից դեպի այլ ոլորտ և կրթության հարցը՝ ինչպես անել, որ մարզիկները ավելի շատ ուշադրություն դարձնեն կրթությանը»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 6 կմ/ժ
11 C°
 
10°  23° 
16.10.2019
12°  24° 
17.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: