ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը և Պաղեստինը համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջ

Alaraby.co

Իսրայելը ևՊաղեստինը մայիսի 6-ին Եգիպտոսի միջնորդությամբ համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյայի:

«Հրադադարի մասին համաձայնագիրը սկսել է գործել մայիսի 6-ին 04:30-ին (Երևանի ժամանակով 05:30-ին)»,- մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքը:

Պաղեստինցի արմատականները մայիսի 4-ին Գազայի հատվածից շուրջ 700 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղութամբ, դրանցից 240-ը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Հրթիռակոծումների հետևանքով զոհվել է չորս իսրայելացի, ևս մի քանիսը վիրավորվել են: Ի պատասխան իսրայելացի զինվորականները շուրջ 300 թիրախ են խոցել Գազայի հատվածում: Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով երկու օրվա ընթացքում զոհվել է առնվազն 14 պաղեստինցի, տասնյակ բնակիչներ տուժել են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: