ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է իմ մուտքն այդ երկրների տարածք չթույլատրելու հարցը. Սահակաշվիլի

Photo: AFP/GETTY

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին բելառուսական «Белсат TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է իր մուտքն այդ երկրների տարածք չթույլատրելու հարցը: 

Սահակաշվիլին կրկին հաստատել է Ուկրաինա վերադառնալու իր ցանկությունը՝ նշելով, որ իրեն այդ երկրից ապօրինաբար են արտաքսել: 

«Պուտինը ոչ միայն Վրաստանում իր դրածոների հետ է պաշտոնապես քննարկում ունեցել, ոչ միայն Պորոշենկոյին է պաշտոնապես կոչ արել ինձ Ուկրաինայից արտաքսել, այլև Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ է քննարկել իմ մուտքն այդ երկրների տարածք չթույլատրելու հարցը: Սա անարդար իրավիճակ է. ես ամբողջ աշխարհում կարող եմ շրջել, ինչո՞ւ չեմ կարող վերադառնալ Թբիլիսիի կամ Կիևի իմ տուն: Արդարությունը պետք է վերականգնվի», - ասել է Սահակաշվիլին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: