ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառլես Պուչդեմոնը կարող է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին. արժեքային ճգնաժամ Եվրոպայում

dw.com

Մադրիդի դատարանը թույլ է տվել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և իր երկու զինակիցներին առաջադրել իրենց թեկնածությունը Եվրախորհրդարանի` մայիսի 23-26-ին կայանալիք ընտրություններին:  

Դատարանը դիտարկել էր ապրիլի վերջին Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշման դեմ 3 քաղաքական գործիչների ներկայացրած բողոքարկումը, որով (որոշումով) արգելք էր դրվել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և ինքավար շրջանի կառավարության նախկին անդամներ Թոնի Կոմինի և Կլարա Պոնսատտիի` Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակացությանը: Կատալոնական CatalanNews պարբերականի փոխանցմամբ այս որոշումը ԿԸՀ-ն հիմնավորել էր այն հանգամաքով, որ նրանք չեն կարող դառնալ թեկնածու, քանի դեռ ներառված են ընտրողների ցուցակներում: 

Իսկ ըստ դատախազի, քաղաքական գործիչներին ընտրություններին մասնակցելն արգելելը կխախտի նրանց ընտրվելու հիմնարար իրավունքը: Այս մասին հիշեցրել էր նաև Իսպանիայի գերագույն դատարանը, ուր ի սկզբանե ներկայացվել էր Պուչդեմոնի և իր զինակիցների բողաքարկումը, որը Գերագույն դատարանը փոխանցել էր ավելի ցածր ատյան` Մադրիդի դատարան՝ նման ադմինիստրատիվ վեճերի լուծումն իր իրավասությունից դուրս հայտարարելով և միաժամանակ նշելով, որ իսպանական օրենսդրությունը չի զրկում հետապնդման մեջ գնտվողներին ընտրելու կամ ընտրվելու իրավունքից:

Մի կողմ դնելով այս հարցի իրավական կամ քաղաքական կողմը՝ հիշենք, որ սա շատ ավելի լուրջ խնդրի դրսևորումներից միայն մեկն է: Վերջին տարիները, կարելի է ասել՝ ճգնաժամային են Եվրոպայի համար: Ինչպես ընդհանուր  միգրացիոն ճգնաժամը, աճող նացիոնալիզմը, այնպես էլ Կատալոնիայի անկախացման հանրաքվեն ու դրան հետևած զարգացումներն ինչ-որ առումով լակմուսի թղթի դեր են խաղում: Դրանք ևս մեկ անգամ գալիս են ցույց տալու, որ Եվրոպան այսօր շատ ավելի լուրջ ճգնաժամ է ապրում՝ արժեքների ճգնաժամ: Եվ Եվրոպան կանգնած է մի շատ կարևոր դիլեմմայի առաջ` գերակա են արժեքները, թե՞ շահերը:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    16.10.2024
       
    17.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: