ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 602,24 դրամ ԱՐԾԱԹ - 239,1 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 820,28 դրամ

Թերեզա Մեյը պաշտոնում կմնա մինչև աշուն

РИА Новости

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն, ամենայն հավանականությամբ, մինչև աշուն կմնա իր պաշտոնում, երբ կկայանա իշխող Պահպանողական կուսակցության ամենամյա համագումարը, հաղորդում է NEWS.am-ը, հղում կատարելով The Times-ին:

Ըստ հրատարակության Դաունինգ սթրիթի վարչապետի գրասենյակը հասկացրել է, որ Brexit-ի շուրջ իրավիճակի փակուղուց դուրս գալու նոր վերջին ժամկետի ծրագիր է մշակում, որի համաձայն Մեյը կարող է ևս 4 ամիս վարչապետի պաշտոնում մնալու հույս ունենալ այն պայմանների համեմատ, որոնք նախօրեին նրան ներկայացրել էր Գրեմ Բրեյդին՝պահպանողական կուսակցության 1922 կոմիտեի նախագահը: Պայմանները կայանում էին նրանում, որ Մեյը պետք է արագացներ պաշտոնից հեռանալու գործընթացը և հրաժարականի մասին հայտարարեր մինչև Համայնքների պալատի ամառային արձակուրդ գնալը, որը սովորաբար սկսվում է հուլիսի 3-րդ կամ 4-րդ շաբաթը:

Քանի որ կառավարության ղեկավարը մինչև հուլիսի կեսը հրաժարական չի տա, պահպանողական պատգամավորները պարզապես ֆիզիկապես չեն հասցնի մինև խորհրդարանի ամառային ցրումը քվերակության միջոցով ընտրել թորիի նոր առաջնորդի պաշտոնի բոլոր թեկնածուներին, որոնք, ինչպես սպասվում է, առնվազն 5-ը կլինեն:

Մեյի հակառակորդների  հաշվարկը հիմնվում էր նրա վրա, որ մինչև խորհրդարանական արձակուրդը պատգամավորներին կհաջողվի առաջնորդի համար երկու հավակնորդների ընտրել, որոնց թեկնածություւնները ընտրության համար կառաջարկվեն արդեն երկրի հասարակ ընտրողներին, որոնք թորիի անդամներ են:

Նրանց մասնակցությամբ քվեարկության արդյունքները նախատեսվում էր հայտարարել պահպանողականների համագումարին, որը պետք է անցկացվի Մանչեսթերում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը: Սակայն այժմ այդ ժամանակացույցի իրականացումը սպառնալիքի տակ է:

Նախօրեին մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Մեյը կարող է առաջիկայում հրաժարական տալ, վարչապետի ներկայացուցիչն ասել է, որ  իրեն հայտնի չէ, որ Brexit-ի գործընթացի առաջին  մասի ավարտից հետո միայն պաշտոնից հեռանալու վարչապետի մտադրությունը կարող է փոփոխություն կրել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 12 կմ/ժ
22 C°
 
23°  38° 
22.07.2019
23°  37° 
23.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: