ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին. Զախարովա

© Sputnik / Виталий Белоусов

Հաշվի առնելով Ռուսաստանի համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում` ռուսական կողմը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ամբողջությամբ տեղեկացրել է ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպման արդյունքների և նրանց կողմից ընդունված համատեղ հայտարարության մասին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС գործակալությունը: 

«Մոսկովյան հանդիպման արդյունքներով՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից հետաքրքրվածություն է արձանագրվել հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների հարցում: Խոսքը հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերի մասին է, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, երկու կողմերում ազատազրկման մեջ գտնվող անձանց հարազատների այցելության և մարդկանց միջև կապերի հաստատմանն ուղղված գործնական աշխատանքի, այդ թվում՝ ԶԼՄ-ների փոխադարձ ուղևորությունները», - ասել է Զախարովան:

Զախարովան ընդգծել է, որ Գրեմինգերն, իր հերթին, հաստատել է ԵԱՀԿ մտադրությունը շարունակելու աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: