ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում, ձգտում է առավելության. Տոնոյան

«Քանի որ ձմռան փուլից հետո առաջնագծում սկսվում են երկկողմանի ինժեներական աշխատանքներ, մենք աշխուժացումը դրա հետ ենք կապում»,- այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հաղորդում է Panorama.am։

Լրագրողների դիտարկմանը, թե մի կողմից վարչապետը խոսում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, մյուս կողմից նախարարությունը շարուկանում է զինտեխնիկայի ավելացման գործընթաց, նախարարը պատասխանեց. «Մեր նախարարության անունը պաշտպանության նախարարություն է, մենք պետք է շարունակենք ու ապահովենք անվտանգությունը, ինչպես նաև բանակցային գործընթացում բարենպաստ պայմաններ ստեղծենք»։

Հարցին, թե ի՞նչ ընթացքում է Ռուսաստանից սպառազինության ձեռք բերման գործընթացը, նա պատասխանեց. «Շատ առողջ վիճակում է»։

Մեկ այլ հարցին, թե «կարող ենք ասել, որ Բաքվի հետ սպառազինության բալանսը վերականգնված է», Տոնոյանն ասաց. «Կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում, ձգտում է առավելության»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: