Ովքե՞ր են Վրաստանի նախագահի հայտարարությունների հասցեատերերը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկանդալի կենտրոնում է հայտնվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազայի վերաբերյալ հայտնած դիրքորոշման պատճառով: Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է խորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, բայց չանի այնպիսի քայլեր, որոնք կսադրեն այլ երկրների։
Զուրաբիշվիլիի այս հայտարությանն արձագանքել է ընդդիմությունը՝ սպառնալով, որ միջոցներ կձեռնարկի՝ ընդհուպ մինչև իմփիչմենթ: Ընդդիմությունը նշել է նաև, որ Զուրաբիշվիլին իր սկանդալային հայտարարությամբ խախտել է Սահմանադրությունն ու դուրս եկել իր իրավասությունների շրջանակից։ Նոր օրենքի համաձայն` արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նախագահը պարտավոր է համաձայնեցնել այն կառավարության հետ։ Ընդդիմությունը չի բացառում, որ Զուրաբիշվիլիի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց կարող է սկսվել:
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի՝ Դավիթ Բակրաձեի խոսքով Սալոմե Զուրաբիշվիլիի ուղերձները ձեռնտու են միայն Ռուսաստանին։ Բակրաձեն առաջ է քաշում այն հարցադրումը, թե արդյո՞ք նախագահը կարծում է, որ Վրաստանը չպետք է անվտանգության արևմտյան համակարգի մաս կազմի և պետք է միայնակ մնա ռուսական օկուպացիոն բանակի դեմ։
Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության անդամ Կախա Կալաձեն էլ իր հերթին նշել է, որ Զուրաբիշվիլին անկախ թեկնածու է, ոչ թե կուսակցության անդամ, և իրենց որոշումն է եղել աջակցել անկախ թեկնածուին։ Կալաձեն հորդորել է չնունյացնել Զուրաբիշվիլիին կուսակցության հետ։ Նա ընդգծել է, որ ճանապարհն ու ընտրությունը, որն արել է Վրաստանի ժողովուրդը, ԵՄ մեծ ընտանիքին անդամակցելն է ու ՆԱՏՕ–ի հետ համագործակցելը։ «ԱՄՆ–ն միշտ եղել է, կա ու կմնա Վրաստանի ռազմավարական գործընկերը», ասել է քաղաքապետը։
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ իշխող «Վրացական երազանք» կուսակության անդամ Թամար Չուգոշվիլին էլ իր հերթին զարմանք է հայտնել՝ նշելով, որ ամերիկյան բազաների հարց ընդհանրապես չկա Վրաստանի օրակարգում:.«Ես չեմ կարծում, որ արժի այս հարցի շուրջ մեծ քննարկում ծավալել»,- ասել է նա: Անդրադառնալով ԱՄՆ հետ համագործակցությանը՝ Չուգոշվիլին նշել է, որ այնուամենայնիվ ԱՄՆ հետ ցանկացած ռազմական համագործակցություն Վրաստանի համար առաջնահերթություն է։ «Այդ երկիրը մեր գլխավոր գործընկերն ու դաշնակիցն է», – հայտարարել է Չուգոշվիլին։
Խնդրո առարկա հայտարարությանը արձագանքել է նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը: ԱՄՆ դեսպանատան մամուլի և տեղեկատվության ներկայացուցիչն ասել է. «Մեզ հայտնի է Վրաստանի նախագահի մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ: Մենք միշտ հպարտանում ենք մեր համագործակցությամբ պաշտպանության և անվտանգության ոլորտում, և մենք հավատում ենք, որ այդ հարաբերություններն իրենց ձևով և բովանդակությամբ նպաստում են մեր ընդհանուր նպատակներին հասնելուն»:
Հայտարարության մեջ նաև ասվում է , որ ԱՄՆ-Վրաստան գործընկերությունը նպաստում է ՆԱՏՕ-ի ուժերի հետ Վրաստանի փոխհամաձայնությանը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը նպաստելու Վրաստանի կարողությունների ուժեղացմանը, ինչպես նաև մեծացնում է երկրի պատրաստակամությունը պաշտպանելու իր ինքնիշխան տարածքը:
Ամփոփելով նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Վրաստանի նախագահն իր կողմից արված հայտարարությունների պատճառով հայտնվում է քննադատությունների կիզակետում: Թվում է, թե նախագահը հաշվի չի առնում, որ իր կարծիքն ընկալվում է՝ որպես պետության դիրքորոշում: Չի բացառվում նաև, որ այս հայտարարությունները հստակ հասցեատեր ունեն:
Կարծես թե Զուրաբիշվիլիի դիրքորոշումը տարբերվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի նկրտումներից, և գուցե չի ընկալվում հենց այն պատճառով, որ նախագահը փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հենքեր ստեղծել՝ թեկուզ միայն հայտարարությունների մակարդակով: Հայտարարությունները գուցե չփոխեն երկրի դիրքորոշումը, բայց Ռուսաստանի «ականջին հաճո» կլինեն, ինչն էլ գուցե երկարաժամկետ կտրվածքում դրական փոփոխությունների կամուրջներ կառուցեն ռուս-վրացական հարաբերություններում:
այլ նյութեր այս թեմայով
- Լավրովի այցը Վաշինգտոն. ռուս-ամերիկյան հարաբերություններում ձնհալի սպասել չարժե Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ առաջիկա մեկ տարում ռուս-ամերիկյան հարաբերություններում առանձնակի ձնհալ չարժե...
- Սպիտակ տունը հայտնել է Լավրով-Թրամփ հանդիպման մասին Հանդիպումը կլինի փակ, հստակեցնում է ԱՄՆ նախագահի աշխատակազմը:
- ԵՄ-ն անարդար է վարվում ԱՄՆ-ի հետ առևտրի հարցում. Թրամփ Եվրամիության հետ հարաբերություններում իրավիճակը կարող է շատ բարդանալ, եթե ԵՄ-ը «խելքի չգա» առևտրի և ՆԱՏՕ հարցերում։...
- ԱՄՆ նախագահը մոռացել է իր կնոջ մասին թռիչքից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Տեսանյութում երևում է, թե ինչպես է Դոնալդ Թրամփը մենակ քայլում դեպի տրանսպորտային միջոցը և միայն ճանապարհի կեսին...
- ԱՄՆ-ում ավիավթարի հետևանքով զոհվել է 9 մարդ Փրկվածները տեղափոխվել են հիվանդանոց:
այլ նյութեր այս թեմայով
- Լարիի անկումն ու գնաճի բարձր մակարդակը. տարին անբարենպաստ էր Վրաստանի համար 2019թ.-ի դեկտեմբերի դրությամբ, գնաճի տարեկան մակարդակը կազմել Է 7 տոկոս՝ 3 տոկոս նպատակային ցուցանիշի դեպքում: Պարենի...
- «Վրաստանից հեռացա, քանի որ հոգնել էի, և մարդիկ հոգնել էին ինձնից». Սահակաշվիլի Զղջում եմ, որ 2013-ին պարզապես թողեցի ամեն ինչ ու հեռացա Վրաստանից: Ես հեռացա ոչ այն պատճառով, որ վախենում էի բանտ...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. բողոքի ցույցեր Վրաստանում «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ զրուցել...
- Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ ջրցան է կիրառվել, կան տուժածներ Բողոքի ցույցի երկու մասնակից Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ Թբիլիսիի կենտրոնում տուժել է ջրցանից, ասել...
- Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է անում ցուցարարներին դադարեցնել խորհրդարանի շենքի շրջափակումը Նոյեմբերի 17-ի ակցիայի, ինչպես նաև ամբողջ գիշերվա ընթացքում ոստիկանությունն ապահովել է պայմաններ քաղաքացիների...
-
01:34
Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը
-
00:25
Պուտինի ուղերձն Էրդողանին առավել կառուցողական է, քան Թրամփի նամակը. Պեսկով
-
23:53
ԱՄՆ-ում հայ լրագրողին հարվածելու համար ձերբակալվել է երիտասարդության հարցերով նահանգային նախարարը
-
22:19
Հայաստանում ռուսական ներդրումների առկայությունը բավականին նշանակալի է. Սարգսյան
-
21:08
Նախագահ Սարգսյանը կմեկնի Մոսկվա, եթե հրավիրեն
-
17:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
16:47
«Երջանկություն է»․ Հալեպի վերակառուցված հայկական եկեղեցում մատուցվել է առաջին պատարագը
-
15:27
ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք
-
14:15
Հայաստանի Շիրակի մարզը և Չինաստանի Հայնան նահանգը հուշագիր են կնքել
-
12:13
Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ
-
11:18
«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ Ջո Բայդեն
-
10:11
Չենք հանդուրժելու Արցախի սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում. «Արդարություն»
-
09:01
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
19:01
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը
-
18:24
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
-
17:13
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ
-
16:13
Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանային քաղաքականության մաս կարող է լինել
-
15:21
Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին
-
14:27
Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան
-
13:49
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
-
12:31
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում. ո՞ւմ համար է այս անակնկալը
-
10:07
Ի՞նչ տվեցին լրագրողների փոխայցելությունները կողմերին
-
15:17
ՀԱՊԿ երկրների օգնությանը դիմելը Հայաստանի կողմից հաշվարկված քայլ չէ
-
12:47
Թալիբների պատվիրակությունն այցելել է Իրան
-
17:13
ՀԱՅԱՑՔ Երևանից. բողոքի ցույցեր Վրաստանում
-
10:55
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում է
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 4 կմ/ժ