ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի դեմ աննախադեպ պատերազմ է հայտարարվել․ Ռոհանի

Mehr

ԱՄՆ-ի կողմից Թեհրանի վրա գործադրվող քաղաքական ու տնտեսական ճնշումը իսլամական հեղափոխության պատմության ընթացքում Իրանի դեմ հայտարարված  ամենածավալուն պատերազմն է։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը: 

Թեհրանում մի խումբ քաղաքական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ Ռոհանին ասել է, որ այն իրավիճակը, որում Իրանը հայտնվել է այսօր, ոչնչով չի տարբերվում 1980-1988 թթ.-ին իրանա-իրաքյան պատերազմի տարիներին եղած իրավիճակից։

«Բայց պատերազմի ժամանակ Իրանը բանկերի, նավթի վաճառքի, ներկրման ու արտահանման հետ կապված խնդիրներ չուներ։ Միայն զենք գնելու հարցում էին պատժամիջոցներ գործում»,- ասել է նախագահը:

Ռոհանիի խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժեղ ազդեցություն են գործում երկրի վրա, այդ պատճառով բոլորը պետք է միավորեն իրենց ջանքերը։

«Բանկային ոլորտում մեր թշնամիների կիրառած պատժամիջոցներն անդրադառնում են նաև նավթի, նավթաքիմիայի, պողպատի ու գյուղմթերքի վաճառքի վրա», - ասել է Իրանի նախագահը։

Միաժամանակ, նախագահի խոսքով, Իրանը չի ընկրկի ճնշման առաջ ու ստեղծված իրավիճակից ելք կգտնի։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: