ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը hանդիպում է ունեցել Գերմանիայի Հայոց թեմի ուխտավորների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում է ունեցել Գերմանիայի Հայոց թեմի քառասունհինգ ուխտավորների հետ, որոնք Սուրբ Էջմիածին էին ժամանել իրենց առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով:

Ինչպես փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հովվապետին իր հայրական հոգևոր խնամքի և ուշադրության համար, Նորին Սրբությանը ներկայացրել է Գերմանիայի շուրջ տասը հայկական համայնքներից եկած ուխտավոր հայորդիներին` հայցելով Հայոց Հոր օրհնությունը:

Իր հայրական օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն ուրախություն է  հայտնել թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին նրանց ներկայության կապակցությամբ` հաստատելով, որ Գերմանիայի Հայոց թեմն ու հայկական համայնքները շնորհիվ հայորդյաց զորավոր հավատքի ավելի են զորանում և ամրապնդվում: 

Գոհունակությամբ նշելով, որ թեմն ի դեմս նորաօծ Սերովբե Սրբազանի ունեցավ իր եպիսկոպոս առաջնորդը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է հայորդիներին զորավիգ լինել առաջնորդ Սրբազանին, նվիրումով և սիրով աջակցել նրան իր առաքելության բարեհաջող իրականացման համար ի խնդիր համայնքի և թեմի բարեզարդման ու բարգավաճման:

Վերջում Նորին Սրբությունն ուխտավորներին մաղթել է մշտապես զորանալ իրենց սրբազան հավատքի մեջ և Սուրբ Էջմիածնի մշտամնա օրհնությամբ արդյունավորել իրենց կյանքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: