ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող հետ պահել և հետ չեն պահում ՀՀ-ին ԱՄՆ-ի հետ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելուց. ԱՄՆ դեսպան

Armenpress.am

Մենք հասկանում և արժևորում ենք Հայաստանի երկկողմ և բազմակողմ միջազգային հարաբերությունների լայն տիրույթը, ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու ուղեգծերը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին, հայտնում է «Այսօր»:

«Հայաստանը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավար պետություն, դրանց ընտրությունը կատարում է իր սեփական ազգային շահերի հիման վրա: Մենք նաև գիտակցում ենք, որ աշխարհագրական ու պատմական իրողություններից ելնելով Հայաստանն ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ: Սակայն, կարծում եմ, որ Հայաստանում շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող հետ պահել և հետ չեն պահում Հայաստանին Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ հնարավոր գործընկերների հետ ամուր ու փոխշահավետ հարաբերություններ ձևավորելուց: Ու, թեպետ Հայաստանն աշխարհագրությամբ ու պատմությամբ կապված է Ռուսաստանի հետ, սակայն արժեքներով դուք կապված եք Արևմուտքին: Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում», - ընդգծեց դեսպանը:

Լին Թրեյսին նկատեց՝ արտաքին հարաբերություններում խաղացողներից մեկի առավելությունը չի նշանակում մյուսի պարտություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 14 կմ/ժ
18 C°
 
16°  28° 
01.06.2020
16°  28° 
02.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: