ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական «Առաջին ալիքը» չեղարկել է «Մանկական ձայնը» նախագծի քվեարկության արդյունքները

1tv.ru

«Առաջին ալիքը» որոշում է կայացրել չեղյալ հայտարարել «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի արդյունքները, որում հաղթանակ է տարել Ալսուի դուստրը։

Group-IB ընկերությունը, որը վերստուգել է «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի և սուպերեզրափակչի քվեարկությունը, քվեարկության ընթացքում ձայների արհեստական ավելացում է նկատել։ Ըստ ստուգման առաջին արդյունքների՝ հաստատվել է նախագծի մասնակիցների մեկի օգտին հաղորդագրությունների կենտրոնացած ավտոմատ ուղարկման փաստը:

««Առաջին ալիքը» նաև քայլեր կձեռնարկի քվեարկության մեխանիզմը բարելավելու և հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար», - ասվում է հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը

Քվեարկության մեխանիզմի նորացումը կավարտվի հաջորդ «Մանկական ձայնը» մրցաշրջանի մեկնարկից առաջ:

«Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկումը տեղի կունենա մայիսի 24-ին, որի ժամանակ ելույթ կունենան եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները:

Հիշեցնենք, որ նախագծի եզրափակիչ անցած  մասնակիցների թվում երկու հայ կա` Միշա Գրիգորյանը` Ղարաբաղից և Ռոբերտ Բագրատյանը` Դոնի Ռոստովից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: