ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 602,24 դրամ ԱՐԾԱԹ - 239,1 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 820,28 դրամ

Բռնցքամարտի օլիմպիական ապագան հայտնի կդառնա մայիսի 22-ին

Մայիսի 20-ին տեղի կունենա Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) միջև բանակցությունների վերջին փուլը բռնցքամարտը Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում պահպանելու վերաբերյալ:

Վերջնական որոշումը, ինչպես նաև Տոկիո-2020-ում բռնցքամարտի մրցաշարն անցկացնող կազմակերպությունը հայտնի կդառնան մայիսի 22-ին Լոզանում կայանալիք ՄՕԿ-ի Գործկոմի խորհրդի նիստում:

Առանցքային նշանակություն կտրվի ՄՕԿ-ի կողմից AIBA-ում անցկացված աուդիտի վերաբերյալ զեկույցին: Հենց AIBA-ի ֆինանսական ու կառավարման խնդիրներն են ամենաշատն անհանգստացնում ՄՕԿ-ին: Վատագույն սցենարի դեպքում AIBA-ն կզրկվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված լինելուց:

«Ցանկանում ենք բռնցքամարտը պահպանել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրում: Հարց է, թե արդյոք AIBA-ն է անցկացնելու բռնցքամարտի մրցաշարը, թե ստիպված ենք լինելու փնտրել այլ կազմակերպություն: Ամեն դեպքում, մարզական միջոցառման կազմակերպումը հրթիռաշինություն չէ, և մենք գլուխ կհանենք»,- ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 9 կմ/ժ
24 C°
 
23°  37° 
23.07.2019
23°  36° 
24.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: