ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 547,37 դրամ ԱՐԾԱԹ - 227,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 443,16 դրամ

Թրամփը չեղարկեց Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

© РИА Новости / Алексей Витвицкий

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը: Այս որոշմամբ Թուրքիան հանվում է զարգացող երկրների՝  ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից:

«Հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակը՝ ես եկա այն եզրակացության, որ նպատակահամար կլինի 2019 թվականի մայիսի 17-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի նշումը որպես զարգացող երկիր – շահառու»,- ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ: Դրան համապատասխան Վաշինգտոնը դադարեցնում է առևտրի հատուկ արտոնյալ ռեժիմն Անկարայի հետ:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն իր որոշման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսին և Թուրքիայի իշխանություններին ծանուցել է վաղօրոք՝ մարտի 4-ին:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 36%
Քամի՝ 6 կմ/ժ
26 C°
 
18°  29° 
19.06.2019
18°  30° 
20.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: