ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,054.02 դրամ ԱՐԾԱԹ - 228.7 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,059.58 դրամ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բիշքեկ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով մայիսի 19-20-ը կլինի Ղրղզստանի Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Այցի շրջանակում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Ղազախստանի խորհրդարանի Մաջիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Դաստանբեկ Ջումաբեկովի հետ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 11 կմ/ժ
15 C°
 
13°  23° 
21.05.2019
13°  25° 
22.05.2019
Հարցում

Պատրաստվո՞ւմ եք մեկնել Արցախ` Coinfa-ին: