ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 657,47 դրամ ԱՐԾԱԹ - 269,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 602,3 դրամ

Փաշինյանը մտադիր է մինչև տարեվերջ պայմանավորվածություն ձեռք բերել ռուսական գազի գնի նվազեցման շուրջ

Հայաստանը հույս ունի մինչև տարեվերջ գազի գնի նվազեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել «Գազպրոմ» ընկերության հետ: Այս մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը

«Վստահ եմ, որ իրատեսական է (իջեցնել գազի գինը): Հարցը միայն գազի առանձին վերցված գինը չէ, այս հարցը վերաբերում է ԵԱՏՄ-ի արդյունավետությանը: Մենք արդեն դրա շուրջ պայմանավորվածություն ունենք առ այն, որ ստեղծվելու է միասնական էներգետիկ շուկա և մեր առաջարկները համապատասխանում են այդ բանակցությունների տրամաբանությանը: Գազի և էներգակիրների ոչ խտրական գները չափազանց կարևոր են ԵԱՏՄ-ի արդյունավետության համար»,- ասել է Փաշինյանը:

«Ես կցանկանայի այդ հարցը մինչև տարեվերջ լուծել»,- հավելել է ՀՀ վարչապետը:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 9 կմ/ժ
12 C°
 
12°  23° 
19.10.2019
12°  22° 
20.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: