ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրել Կոտայքի մարզի կարիքավոր ընտանիքներին

armenpress

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և  Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ Հրազդան քաղաքում իրականացվել է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում 200 կարիքավոր ընտանիք ստացել է սնունդ պարունակող արկղեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄԷ-ն «Հանդուրժողականության տարվա» շրջանակներում շարունակում է իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը ողջ աշխարհում՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը, և այս ծրագիրը հանդիսանում է իրականացվող նախաձեռնությունների մաս։

Տրամադրվող բարեգործական օգնությունները կապված չեն ստացող երկրների քաղաքական ուղղվածության, աշխարհագրական դիրքի, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելության հետ, այլ առաջին հերթին ուշադրություն է դարձվում մարդասիրական կողմին և ժողովուրդների կարիքներին։

Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։

Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկա տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: