ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռադան տապալեց ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների Զելենսկիի օրինագծերը

Гордон

Մայիսի 22-ին Գերագույն ռադան արտահերթ նիստում, որը գումարվել է նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիի նախաձեռնությամբ, հրաժարվել է քննարկել ընտրական համակարգում փոփոխությունների մասին նրա կողմից ներկայացված երկու օրինագծերը: Փաստաթղթերը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար բավարար քանակությամբ ձայներ չեն հավաքվել, հայտնում է «Արմենպրես»-ը:

«Ցավալի է, բայց մենք չկարողացանք օրինագծերից ոչ մեկն ընդգրկել օրակարգում»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պորուբիյը, ամփոփելով համապատասխան քվեարկությունների արդյունքները, եւ փակել նիստը: Ընտրական օրենսդրության մեջ փոփոխությունների մասին Զելենսկիի նախաձեռնությունը միայն 92 ձայնի աջակցություն է ստացել, իսկ ընտրարշավի կարիքների համար գնումների անցկացման ընթացակարգին վերաբերող նախաձեռնությունը պաշտպանել է 127 պատգամավոր:

Ընտրական օրենսգրքում Զելենսկիի առաջարկած փոփոխությունների տեքստը ներառում էր խորհրդարան անցումային շեմի նվազեցում 5 տոկոսից մինչեւ 3 տոկոս, ինչպես նաեւ համամասնական-մեծամասնական համակարգից անցում՝ բացառապես համամասնականի: Պետության ղեկավարի երկրորդ նախաձեռնությունը տեխնիկական էր եւ վերաբերում էր ընտրարշավի շրջանում գնումների անցկացման ընթացակարգերին: Բայց այսօրվա նիստում հիմնական բանավեճը ծավալվել է կուսակցական ցուցակների հարցի շուրջ


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: