ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Թերեզա Մեյը կհայտարարի իր հրաժարականի մասին. ԶԼՄ-ներ

Pete Maclaine / ZUMAPRESS.com / Globallookpress

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհայտարարի իր հրաժարականի մասին Եվրամիությունից երկրի դուրս գալու վերաբերյալ իր դիրքորոշումը կառավարության կողմից չընդունվելու պատճառով: Այս մասին հայտնում է The Times-ը` բրիտանական կառավարության իր աղբյուրներին հղումով:

Սպասվում է, որ Մեյն իր հրաժարականի մասին կհայտարարի արդեն վաղը` մայիսի 24-ին, 1922 հանձնաժողովի ղեկավար Գրեմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո, ով որոշում է կուսակցության ղեկավարի ընտրության կամ փոփոխության հարցը: Պարբերականի զրուցակցի խոսքերով` Մեյը պետք է որոշի իր հեռանալու ժամկետը:

The Daily Telegraph-ի տեղեկությամբ` Բրիտանիայի վարչապետը կարող է հայտարարել իր հրաժարականի մասին մայիսի 27-ին` Եվրախորհրդարանի ընտրությունից հետո Դաունինգ-սթրիթում ելույթի ժամանակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 21 կմ/ժ
26 C°
 
20°  34° 
24.08.2019
20°  33° 
25.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը