ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

ՀՀ ԱԺ հանձնաժողովն ընդունել է ՀԱՊԿ երկրների տեղեկատվական անվտանգության համաձայնագրի վավերացման փաթեթը

kaztag.kz

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման փաթեթը հավանության է արժանացել մայիսի 24-ին  խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, հայտնում է News.am-ը

Վավերացման նախագիծը ներկայացրել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշել է, որ նախագիծն ուղղված է համագործակցության ամրապնդմանը տեղեկատվական սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմների զարգացման ոլորտում։ «Համաձայնագրի վավերացումը կհանգեցնի բյուջետային ծախսերի անհրաժեշտության տեխնիկական միջոցներ, ծրագրային ապահովում գնելու, բարձրորակ կադրեր պատրաստելու համար»,- ավելացրել է Վանեցյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե չի ստեղծի դա արդյոք իրավիճակ, երբ Հայաստանը ստիպված կլինի դիմել սահմանափակումների ինտերնետում տեղեկատվություն ստանալու ոլորտում, որոնք այսօր գոյություն ունեն Ռուսաստանում, ԱԱԾ տնօրենն ասել է, որ դա անհնար է, քանի որ սահմանափակումը Ռուսաստանում այդ պետության ներքին գործն է։ 


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 5 կմ/ժ
15 C°
 
14°  27° 
18.09.2019
15°  29° 
19.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը