ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը սպառնացել է Պարսից ծոցի հատակն ուղարկել ամերիկյան նավերը

CNN

Իրանի ռազմածովային ուժերն այնպիսի զենք ունեն, որը թույլ կտա ամերիկյան նավերի «սխալ գործողությունների» դեպքում դրանք Պարսից ծոցի հատակն ուղարկել: Ինչպես փոխանցում է է ՏԱՍՍ գործակալությունը՝ Al Mayadeen հեռուստաալիքին հղումով, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Մորթեզա Կորբանին:

«Մենք պատերազմի դեպքում ԱՄՆ-ի դեմ գաղտնի զենք կգործածենք՝ նրանց ավիակիրներից 2-ը ինքնաթիռների ու անձնակազմի հետ ծովի հատակն ուղարկելոով»,- նշել է Կորբանին:

Խորհրդականի խոսքով՝ ամերիկացիները պետք է իմանան՝ ինչ է նրանց սպասվում ռազմական սցենարի դեպքում: «Իրանցիներն ԱՄՆ-ի կողմից ցանկացած սադրանքին կպատասխանեն ամբողջ հզորությամբ»,- ընդգծել է նա:

 ԱՄՆ-ի ու Իրանի միջև քաղաքական առճակատումները Պարսից ծոցում իրավիճակի կտրուկ սրման հանգեցրել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որոշել է այնտեղ Թեհրանի իշխանություններին ազդանշան հղելու նպատակով Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ ռազմածովային ուժերի հարվածային խումբ ուղարկել:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այդ խմբին կմիանա Patriot զենիթահրթիռային համակարգի մարտկոցը և USS Arlington ռազմատրանսպորտային նավը:

Մայիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ լարվածության էսկալացիայի առնչությամբ Մերձավոր Արևելքում 1500-անոց զորք տեղակայելու մասին, ինչին ի պատասխան Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել էր, որ այդ քայլը կսպառնա գլոբալ խաղաղությանն ու կայունությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: