ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանը ներկայացրել է ընտրությունների արդյունքներով տեղերի բաշխման կանխատեսում

© РИА Новости / Алексей Витвицкий

ԵԽ-ն հրապարակել է ճշտված գնահատական Եվրախորհրդարանի աթոռների բաշխման մասին: Ըստ այդմ՝ երկու խմբակցությունների եվրաթերահոռետեսներն ու ազգայնականները եվրախորհրդարանի նոր կազմում կարող են ակնկալել 113 աթոռ, ինչն ավելին է, քան նախորդ կազմում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

ԵԽ գնահատականով՝  «Իտալիայի վարչապետ Մաթեո Սալվինիի դաշինքը», որը միավորում է եվրաթերահավատներին Ֆրանսիայից, Ավստրիայից, Բելգիայից, Իտալիայից և այլ երկրներից, կարող է ստանալ 57 աթոռ (անցած խորհրդարանում՝ 37), իսկ Brexit-ի կողմնակիցները «Ազատության և ուղիղ դեմոկրատիայի Եվրոպա»-ից կարող են ակնկալել ևս 56 մանդատ (ունեին 41-ը)։

Առայժմ հարցական է մնում, թե արդյոք այդ ուժերը կձևավորեն միասնական խումբ՝ հաշվի առնելով այն, որ երկրորդ խմբակցության կազմում կլինեն պատգամավորներ իտալական «Հինգ աստղ» շարժումից և Brexit-ի կողմնակիցներ։

Ճշտված տվյալներով՝ ևս 60 մանդատ կստանան «Եվրոպացի պահպանողականների և բարեփոխիչների» խմբակցության պատգամավորները (մինչ այդ՝ 76)։

Համաձայն հրապարակված կանխատեսման՝ ԵՄ-ում առաջատար «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» կստանա 178 մանդատ, սոցիալ-դեմոկրատները՝ 147, «կանաչները»՝ 70։

Մասնակցությունն ընտրություններին ռեկորդային էր վերջին տարիների համար և գերազանցել է 50 տոկոսը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: