ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշոտը ինչպես ծառայում է ԼՂՀ-ում, այնպես էլ շարունակելու է ծառայությունը. Աննա Հակոբյան

«Իմ այցերը  պետբյուջեի հաշվին չի լինում։ Իմ այցն ամուսնուս հետ է լինում, ուղեկցում եմ իրեն, հավելյալ  գումար չի նստում պետության վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի տիկին, Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, հաղորդում է Panorama.am։

Հարցին՝ թե նախորդները չէի՞ն գնում, նա ասաց.  «Չգիտեմ՝ ինչու չէին անում,  իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, երբ իրենց ամուսինը գնում էր որևէ տեղ, կարող էին նստել ինքնաթիռը, իրենց ամուսնու կողքին լինել։ Ինչ իմանամ, ինչու չէին անում։ Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում։ Ինչ ասեմ։ Մյուս կողմից իմ շրջագայությունները շատ են ստացվում, որովհետև  ի տարբերություն նախորդների ես նաև այդ գործունեությունն եմ վերցրել իմ վրա։ Նախկինում որևէ  ղեկավարի տիկին  այսքան ակտիվ որևէ գործունեություն չի ծավալել»։

Նա նշեց, որ եթե իր այցերը չունենան որևէ կարևորություն, հետադարձ օգուտ Հայաստանի համար, որևէ օգտակարություն, երբևէ չի գնա։

«Ինձ դա պետք չէ, ոչ թե պետական ռեսուրս չեմ ծախսի, իմ ընտանիքի, երեխայի ժամանակից չեմ ծախսի։ Եթե իմ գնալը շատ կարևոր չլինի կամ ամուսնուս  կողքին լինելու տեսակետից, կամ աշխատանքի, հավատացեք, երբևէ չեմ գնա։ Թեման, որ ես կարող եմ ուղղակի ռեսուրսներ վատնել, ինչ ասեմ, չգիտեմ։ Եթե  մեկ անգամ մեկն ասի, որ վնասում եմ, սիրով կդադարեցնեմ։ Ունեմ շատ-շատ սիրած աշխատանք, որը շատ կարոտում եմ»,- ասաց Ա. Հակոբյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է իր որդին Աշոտ Փաշինյանը, որը ծառայում է Արցախում, տեղափոխվել Երևան, Ա. Հակոբյանը պատասխանեց. «Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների։ Դա ժամանակավոր է, և նա վերադառնալու է։ Աշոտը ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ շարունակելու է ծառայությունը։ Սա միակ դեպքը չէ, առաջիկա մեկ տարին պետք է  ծառայի,  ենթադրում եմ, որ այդ ընթացքում կլինեն տարբեր զորամասեր, բոլոր զինվորները մասնակցում են դրան, սովորական երևույթ է։ Մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր։ Որևէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում որևէ հարցում, նույնիսկ այս Երևան գալն ու  վերադառնալը չի տարբերվում մյուս զինվորներից»։

Ա. Հակոբյանն ասաց, որ Աշոտն ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր եղել է տանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: