ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 972,62 դրամ ԱՐԾԱԹ - 271,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 312,92 դրամ

Մենք կկարողանանք շուտով ցույց տալ որոշ արդյունքներ. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Հանրային Ռադիոյի լրագրողի հարցերին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 101-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում.

Հարց. Դուք ընդունեցիք Մինսկի խմբի համանախագահներին, կարող եք  ասել առավել մանրամասն՝ ինչ եք քննարկել:

Զոհրաբ Մնացականյան. Մենք կկարողանանք շուտով ցույց տալ որոշ արդյունքներ՝ կապված հենց այն համաձայնությունների հետ, որ քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում: Մնացած հարցերը ևս քննարկվում են  այս պահին: Իհարկե, համանախագահները դեռևս Երևանում են, լինելու են նաև Ստեփանակերտում, այնուհետև պետք է գնան Բաքու: Դրանից հետո առավել համապարփակ կկարողանանք ամփոփել, որովհետև այս պահին այդ գործընթացները տեղի են ունենում:

Հարց. Պարոն Մնացականյան, ուզում եմ անդրադառնալ Մամեդյարովի հայտարարությանը, որտեղ ասվում է, որ «մենք Հայաստանին ժամանակ էինք տվել, որպեսզի ուսումնասիրեն, հիմա այդ ժամանակն սպառվել է»: Ինչպես կմեկնաբանեք:

Զոհրաբ Մնացականյան. Բազմաթիվ անգամ ասել ենք, նման լեզուն բանակցային լեզու չէ, առավել ևս բանակցողի համար վայել չէ: Սպառնալիքների լեզուն չի աշխատել և չի աշխատելու, բազմիցս ասել ենք դրա մասին: Բազմիցս ասել ենք նաև՝ Հայաստանը և Արցախը վճռական են իրենց պաշտպանության առումով: Տարբեր ձևերով ենք ասել դա: Իմաստը դա չէ: Դա որևէ կերպ չի նպաստում բնականոն աշխատանքին, առավել ևս, երբ բանակցողի կողմից է նման բան հնչում, դա վայել չէ:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 9 կմ/ժ
23 C°
 
  21° 
22.09.2019
  23° 
23.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը