ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ

Մայիսի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Նյու Յորքում հանդիպել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ: 
Կողմերն անդրադարձել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի ու վերջինիս գրասենյակի հետ Հայաստանի ակտիվ համագործակցությանը և համատեղ իրականացվող նախաձեռնություններին: Հիշատակվել է 2018թ. դեկտեմբերի 9-11-ը Հայաստանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որը կազմակերպվել էր Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի հետ համատեղ և հատուկ խորհրդական Ադամա Դիենգի մասնակցությամբ: 
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ևպատժելու կոնվենցիայի իրազեկման բարձրացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին» Հայաստանի կողմից ՄԱԿ-ում նախաձեռնված բանաձևին: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի կողմից ընդգծվել է ժխտողականության դեմ պայքարելու ևցեղասպանության զոհերի հիշատակն ու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունները դատապարտելու անհրաժեշտությունը՝ մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխարգելու համատեքստում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: