ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին։

Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարար։ Նա ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից։

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից:

Էրիկ Գրիգորյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար՝ ազատվելով բնապահպանության նախարարի պաշտոնից:

Ավելի վաղ կառավարությունից հայտնել էին, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը, հայտնում է «Այսօր»-ը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    19 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: