Արցախ. «խաղաղության պարտադրանք» եզրույթը կրկին արդիականանում է

Արցախի սահմանին հակառակորդի կրակոցից 19-ամյա Սիփան Մելքոնյանի մահը նորից ակտիվացրեց պատերազմի ու խաղաղության մասին խոսակցությունները, որոնք վերջին տարվա ընթացքում այլ՝ առավել մարդկային նրբերանգ էին ստացել: Դուշանբեում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո երկու առաջնորդների բանավոր համաձայնությունը պահպանվում էր`սահմաններում զոհ չկար: Եվ չնայած՝ շատ փորձագետներ մեղադրում էին Հայաստանի իշխանություններին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները մոռացության մատնելու համար, մի բան ակնհայտ էր. Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունը գրավոր համաձայնագրերից լավ էր «աշխատում»: Բայց…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի օրերին պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ հայկական դիպուկահարի գնդակից ադրբեջանցի մայոր է սպանվել: Սրան անմիջապես արձագանքեցին Հայաստանն ու Արցախը՝ հայտարարելով, որ հայկական կողմերն առնչություն չունեն կատարվածի հետ: Սակայն պատերազմի մեքենան նոր թափով աշխատեց: Հենց հաջորդ օրը, իբրև որպես պատասխան, Արցախի սահմանին հակառակորդի կրակոցից հայ զինվոր սպանվեց:
Շատ փորձագետներ հակված են այն կարծիքին, որ ադրբեջանցի մայորի մահը (առանց հայկական միջամտության) ադրբեջանական քարոզչության կողմից օգտագործվում է իրավիճակն ապակայունացնելու համար: Եվ արդյունքում նորից լռեցվում են վերջին շրջանում հնչող խաղաղության մասին խոսակցությունները: Ի վերջո, ի՞նչ նպատակ է հետապնդում իրավիճակն ապակայունացնելուն միտված Բաքվի քաղաքականությունը: Արդյո՞ք Բաքուն ուզում է ձեռքերն ազատել նոր պատերազմի պատրաստվելու համար, ինչպես 2016-ի ապրիլին, թե՞ նպատակը հայաստանյան նոր իշխանությունների էմոցիաների հետ խաղալն է՝ սահմանում զինվորի մահն իբրև սպառնալիք օգտագործելով՝ զիջումներ կորզելու համար:
Հայաստանի ԱԳՆ-ն արդեն դատապարտել է «իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչը հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ին, ապա վերջինս մարդկային կորուստների և փոխադարձ տարաձայնությունների «միակ մեղավոր» հայտարարեց Հայաստանին: Թվում է, թե փոփոխվող քաղաքական հռետորաբանությունն ամեն ինչ վերադարձրել է իր տեղը`հիշեցնելով, որ խաղաղության շուրջ երկխոսությունը պետք է փոխադարձաբար անկեղծ լինի, խաղաղության նախապատրաստումը պիտի զուգահեռաբար արվի հակամարտության մեջ ներգրավված բոլոր երեք երկրներում, իսկ «կիրթ Ալիևի» կերպարին կարող են հավատալ միայն ղարաբաղյան իրողություններից շատ հեռու մարդիկ:
ՀՀ ԱԳՆ-ն նորից հիշեց սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմներին առնչվող Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի մասին, որոնք պաշտոնական Ադրբեջանը համառորեն «մոռանում է»: ԵԱՀԿ Մինսկի խումբը, խոսելով մարդասիրական խնդիրներր մասին, նորից հետքայլ արեց՝ հերթական անգամ չնշելով Արցախի սահմանին հրադադարի պահպանման ռեժիմի իրական խախտողին: Ի դեպ, հնարավոր է, որ իրենց՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման առաքելության ձախողումը ևս դարձել է Ադրբեջանի կողմից չարության հերթական բռնկման կատալիզատոր: Չէ՞ որ հայտնի է, որ պաշտոնական Բաքուն բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ցանկանում է իր երկիր վերադարձնել Արցախում իրենց պատիժը կրող երկու մարդասպաններին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին: Իսկ Ստեփանակերտում կարծում են, որ Բաքուն այս ճանապարհով փորձում է հավասարության նշան դնել հանցագործների և Ադրբեջանում պահվող հայ գերիների միջև: Եվ Արցախի իշխանությունները վստահ հայտարարում են, որ չեն վարել և չեն պատրաստվում վարել բանակցություններ այդ հանցագործներին վերադարձնելու շուրջ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս. որ Բաքվի այդ ցանկությունը Մինսկի խմբի համանախագահները չկարողացան կյանքի կոչել:
Իսկ ի՞նչ ակնկալել:
Հայաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանը լիարժեք պատասխանատվություն կկրի իրավիճակի հետագա սրման ռիսկերի հետ կապված և հիշեցնում է Ադրբեջանի կողմից բռնության, վայրագությունների և ագրեսիայի նախորդ փորձերի, ինչպես նաև Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ռիսկերի մասին: Ռազմական էսկալացիայի հնարավորությունն ակնհայտ է, առավել ևս, որ շատ փորձագետներ պնդում են, որ անցկացված զորավարժություններից հետո Ադրբեջանը հետ չի քաշել իր զորքերը: Այս ամենը նշանակում է, որ այսօր բանակցային գործընթացը նորից վերադարձել է հին ռելսերի վրա: Խաղաղության շուրջ երխկոսությունն այսօր, ինչպես և նախկինում, կախված է առավելապես սահմանին կանգնած զինվորների պատրաստվածությունից, պաշտպանական մեխանիզմներից, և եթե անհրաժեշտ է՝ այս ուղղությամբ իրականացվելիք կանխարգելիչ քայլերից: «Խաղաղության պարտադրանք» եզրույթը կրկին արդիականանում է, և պիտի հույսներս դնենք ինքներս մեզ վրա: Այդ թվում՝ հստակ գիտակցելով, որ Արցախն այսօր համար մեկ համազգային գաղափարն է՝ անկախ նրանից, թե ով ինչ կասի…
այլ նյութեր այս թեմայով
- «Բրատիսլավա». ի՞նչ տվեցին բանակցությունները Բրատիսլավայում կայացած հանդիպումը կարևոր եղավ նաև հայկական կողմի դիրքորոշման հրապարակման տեսանկյունից:
- ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել Կոչ ենք անում Երևանին և Բաքվին՝ վարել բարեխիղճ առարկայական բանակցություններ՝ առանց հետաձգումների կամ պայմանների:
- Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ գործող նախագահ Մենք փորձել ենք այս պլատֆորմների միջոցով ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը, որպեսզի երկխոսությանն...
- Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է կարգավորման գործընթացում Արցախի ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես...
- «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» ֆեյք հասկացություն է. Դավիթ Բաբայան (ԲԱՑԱՌԻԿ) «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-
18:25
Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում
-
18:13
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային ոստիկանության աշխատանքների թեմայով
-
18:11
Լավրովի հետ Թրամփի հանդիպումը կարևոր է, բայց երկկողմ հարաբերություններում դրական տեղաշարժեր չկան. Պեսկով
-
18:06
Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան
-
18:05
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Արգենտինայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը
-
17:46
Արմեն Սարգսյանը ստորագրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը
-
17:28
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին
-
16:33
ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է ակտիվացնելու Հայաստանում բազմակողմանի գործակցությունը․ Էկոնոմիկայի նախարարություն
-
16:07
Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
-
15:44
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին
-
15:34
Եկեք միահամուռ ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» գերությունից․ Աննա Հակոբյան
-
15:15
ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք
-
15:07
Թուրքիան սպառնում է փակել Ինջիրլիքի բազան ԱՄՆ-ի պատժամիջոցների դեպքում
-
14:56
Մեծ Բրիտանիայի վարչապետը թաքնվել է լրագրողներից սառնարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
14:18
Աթեշյանը, չսպասելով պատրիարքի ընտրության վերջնական արդյունքներին, շնորհավորել է Մաշալյանին
-
13:28
Եղանակը Հայաստանում. oդի ջերմաստիճանը կբարձրանա
-
13:00
Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, որն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ. Քոչարյան (Hraparak)
-
12:06
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի
-
12:04
Դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն ընդունվեց
-
11:49
Կանադայում գործարկվել է առաջին ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 4 կմ/ժ