Ադրբեջանի ցինիզմը Հայաստանի իշխանությունների որոշ քայլերի հետևանք է. Ա. Կարապետյան (տեսանյութ)

Ադրբեջանի այսօրվա ցինիզմը Հայաստանի իշխանությունների որոշ քայլերի հետևանք է: Նման կարծիք է հայտնել 5-րդ ալիքի «Օրագիր» հեռուստահաղորդման եթերում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Ադրբեջանի հռետորաբանությունը մեզ համար նորություն չէ, բայց ցինիզմի այս աստիճանը հայկական կողմի որոշակի գործողությունների հետևանք է»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցը «Կոմերսանտին»: «Ցավոք, հենց հայկական կողմը, անփորձությունից ելնելով, Ադրբեջանին շատ լավ չպատկերացնելով, գուցե, շատ լավատես լինելով հանգեցրեց նրան, որ Ադրբեջանն այսօր իրեն ուսուցչի դեր է վերապահում»,- հավելել է փորձագետը:
Անդրադառնալով բանակցային գործընթացի զարգացումներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին՝ Կարապետյանը նշել է, որ Արցախը պետք է լիարժեք ներգրավված լինի հումանիտար միջոցառումներում:
«Եթե Արցախն ուղղակի մասնակցություն չի ունենալու պայմանավորվածությունների կատարմանը, ապա դա ոչ միայն ամբողջ բանակցային գործընթացի տրամաբանությունն է խախտելու, այլև գործող իշխանությունների հայտարարած սկզբունքը»,- ասել է նա: Կարապետյանը նաև նկատել է. «Այս փուլում ակնհայտ է, որ չեն կարողանում ապահովել Արցախի լիարժեք մասնակցությունն այդ միջոցառումների համաձայնեցմանը: Լավ է, որ միջոցառումները քննարկվում են նաև Ստեփանակերտում: Բայց եթե մենք չունեցանք Արցախի լիարժեք մասնակցություն դրանց կատարմանը, այդ միջոցառումները գրոշի արժեք չեն ունենա»:
Մեկնաբանելով ՀԱՊԿ գործընկերների հետ հարաբերությունները, և մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ս. Զասի այցը Հայաստան, Կարապետյանը նշել է, որ Բելառուսի ներկայացուցչին պաշտոնի անցումը 2020-ի հունվարից որևէ կերպ Հայաստանի դիվանագիտական հաղթանակ համարել չի կարելի:
«Եթե մեր նպատակն այն էր, որ ոչ ոք չզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ժամանակավոր պաշտոնակատար լինի, ապա, այո՛, մենք հաղթել ենք: Բայց ի՞նչ ենք մենք շահում դրա արդյունքում: Մեր նպատակն էր Խաչատուրովին հետ կանչել, նոր թեկնածուին հաստատել, դա մեզ չհաջողվեց»,- ասել է նա:
Փորձագետն ընդգծել է, որ Խաչատուրովին հետ կանչելով մենք ստեղծեցինք որոշակի խնդիրների համախումբ, և հետագայում ստիպված եղանք պայքարել դրանց հետ: Մենք ոչ թե մեր հանդեպ հարգանք առաջացրեցինք, այլ որոշակի թերհավատություն, կամ անվստահություն: Նրա խոսքերով, մեկ տարի շարունակ մեր դիսկուրսը ծավալվեց ոչ թե ի նպաստ, ի զարգացում, այլ այդ ստեղծված խնդիրների դեմ պայքարի շուրջ: Դրական արդյունքների մասին խոսելն, այս պարագայում, փորձագետն արհեստական է համարում:
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ տեսանյութում.
այլ նյութեր այս թեմայով
- Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Եվրախորհրդարանի բանաձևերը Միանում ենք Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը, որը փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի...
- Երկրագունդ. Արցախյան հակամարտությունը Եվրախորհրդարանի բանաձևերում «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո զրուցել ենք Եվրախորհրդարանի...
- ՄԻՊ-ը հավաքագրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքերը հայերի մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրված ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության...
- Լեհ քաղաքական գործչին Ադրբեջանը 50 հազար դոլար է առաջարկել՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» չհրապարակելու դիմաց Հետաքրքրական է առաջարկում «Բաքվի հանցագործությունները» նշումը, ինչը փաստում է, որ առաջարկ անողները՝ Ադրբեջանի...
- Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման]...
-
21:42
ԵՄ ԱԳՆ ղեկավարները հունվարի 25-ին կքննարկեն Նավալնու գործի հետ կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը
-
20:23
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին
-
19:18
Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում
-
19:04
Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Եվրախորհրդարանի բանաձևերը
-
18:29
Երկրագունդ. Արցախյան հակամարտությունը Եվրախորհրդարանի բանաձևերում
-
17:14
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:13
ԱՄՆ-Չինաստան նոր առճակատում՝ ույղուրների հարցի շուրջ
-
14:43
Արցախի հարցը լուծված չէ, այլ պարտադրված հրադադար է, որը ևս Ադրբեջանը խախտում է. Ադամ Շիֆ
-
14:40
Ի՞նչ քաղաքական ուղի է անցել ԱՄՆ Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական Ջեֆ Մարությանը
-
14:18
Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր
-
14:17
Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին
-
14:02
Արցախում հայտնաբերվել է 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի աճյուն
-
13:58
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
-
13:04
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար. ԱՄՆ դեսպան
-
12:59
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք
-
12:56
Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ. ԱԳՆ
-
12:49
Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով. ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և այլ կառույցների ղեկավարներին
-
12:47
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով
-
12:27
50 հազարից ավելի արցախցի արդեն վերադարձել է հայրենիք
-
11:43
Իրանի ԱԳ նախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 4 կմ/ժ