ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Օսիայի հավաքականը հաղթեց Արևմտյան Հայաստանի թիմին`դառնալով CONIFA Եվրո 2019-ի չեմպիոն

Ավարտվեց Արցախում ընթացող ConIFA-ի չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը: Հունիսի 2-ից Արցախի 4 քաղաքների 4 մարզադաշտեր հյուրընկալեցին մրցաշարի հանդիպումները, հայտնում է Armsport-ը

Մրցաշարին մասնակցում էին Արցախի, Արևմտյան Հայաստանի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Դոնեցկի, Սապմիի, Չամերիայի, Լուգանսկի, Հարավային Օսիայի և Պադանիայի թիմերը:

Հայկական թիմերից Արցախը պարտվեց խմբային փուլում և հաղթեց միայն 5-րդ տեղի համար պայքարում: Իսկ Արևմտյան Հայաստանի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ:

Այսօր՝ հունիսի 9-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում կայացավ եզրափակիչ խաղը, որում հայկական թիմը մրցում էր Հարավային Օսիայի հավաքականի հետ:

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց առանց խփված գոլերի: Երկրորդ խաղակեսում հաջողության հասան Հարավային Օսիայի ֆուտբոլիստները: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով: Արևմտյան Հայաստանի հավաքականը պարտվեց ու զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: