ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն ավելացել է 20.7 տոկոսով

Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կառույցին անդամակցելուց ի վեր զգալիորեն աճել է, այդ թվում մասնավորապես՝ Հայաստանից վերջնական սպառման ապրանքների արտահանումը (20.7 %), հաղորդում է   «Արմենպրես»- ը:

«ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար բացել է մեծ հնարավորություններ: Որոշ համեմատություններ ենք կատարել 2014 թվականի վերջի դրությամբ (նախքան անդամակցությունը) անդամ նույն երկրների հետ մեր հարաբերությունների քանակային ցուցանիշները: Եվ կարող ենք արձանագրել, որ առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ երկրների այս ժամանակահատվածում տարեկան  աճել են 34.5 տոկոսով: Ընդ որում` ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 2.1 անգամ: Միայն 2018 թվականի ընթացքում  Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 20.7 տոկոսով: Կարևոր է արձանագրել, որ այս արտահանումն իրենից ներկայացնում է վերջնական սպառման ապրանքներ »,- ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:արտադրանք: 

2018 թվականին  դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվել են ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ և սառեցված բանջարեղեն, մրգեր, ծխախոտ, ոսկերչական իրեր, դեղագործական արտադրանք, շինարարական քարեր և այլն:

2019-ի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը: Նախարարը նշեց՝ կարող ենք փաստել, որ այս տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական տեսանկյունից արձանագրում է շատ ավելի առարկայական ձեռքբերումներ, քան այն ժամանակահատվածի սկզբում, երբ անդամակցում էր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 46%
Քամի՝ 8 կմ/ժ
20 C°
 
20°  33° 
26.08.2019
20°  32° 
27.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը