ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մեծ աղետ կլինի՞, եթե Հայաստանի վրա մի ռումբ գցենք». թուրք կուսակցապետը հիշել է Օզալի խոսքերը

МК-Турция

Թուրքիայի կողմից Կիպրոսի ափերին սկսված նավթագազային հորատման աշխատանքների պատճառով շարունակում են լարված մնալ թուրք-կիպրական հարաբերությունները:

Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության ղեկավարությունը հայտարարել էր, որ որոշում է ընդունվել կղզու ափերի մոտ անօրինական հորատման աշխատանքներ իրականացնող թուրքական նավի անձնակազմին ձերբակալել, հայտնում է Ermenihaber-ը

Այս հայտարարությանը բավականին կոշտ է արձագանքել Թուրքիայի «Պահպանողական առաջընթաց կուսակցության» (MYP) նախագահ Ահմեթ Ռեյիզ Յըլմազը: Վերջինս առաջարկել է մի կողմ թողնել օրենքի ճանապարհը և հարվածել Կիպրոսի հույներին:

«Հույները ոչ թե օրենքով, այլ ապտակով են հասկանում: Լուրջ պետությունը չի խոսում, հարմար պահին հարվածում է: Մի անգամ Օզալը (Թուրքիայի 8-րդ նախագահ) ասաց. «Մեծ աղետ կլինի՞, եթե Հայաստանի վրա մի ռումբ գցենք»: Դրա հետևանքով ինչ ասես եկավ նրա գլխին:

Այժմ պայմաններն ավելի վատ են, քան այն ժամանակ: Թուրքիայի տարածքային ջրերը զավթված են: Թուրքական ծովերը պաշարված են: Հույները, հայերն ու աշխարհի այլ ազգերը  վրեժի մոլուցքով շրջափակել են մեզ: Սցենարը նույնն է, դերակատարները՝ նույնպես:

Արդեն անցել է խոսքերի վրա ժամանակ կորցնելու պահը»,- ասել է թուրք ազգայնական գործիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: