ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթած Քասըմ-Ժոմարտ Տոկաևը երդում էտվել է հանրապետության ժողովրդին և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստիվ պահպանել Ղազախստանի Սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վրա դրված բարձր պարտականությունները»,- ասել է նա հունիսի 12-ին մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում: Ղազախստանում թվով վեցերորդ նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ դրանցում ձայների 70,96 տոկոս արդյունքով հաղթանակ է տարել Տոկաևը, որին առաջադրել էր երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած Nur Otan կուսակցությունը:



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: