ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 029,85 դրամ ԱՐԾԱԹ - 270,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 683,63 դրամ

Առայսօր Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո. Արցախի ԱԳՆ

27 տարի առաջ ադրբեջանական զինված կազմավորումները նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների աջակցությամբ օկուպացրին Արցախի Շահումյանի շրջանը։ Հաջորդած ժամանակահատվածում զավթվեց Մարտակերտի շրջանի մեծ մասը. ընդհանուր առմամբ, օկուպացված էր Արցախի շուրջ 50 %-ը։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Առայսօր Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է անօրինական բնակեցման քաղաքականություն։

Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և բուն հայ բնակչության՝ իրենց հայրենիք վերադարձի հարցը դեռևս լուծում է պահանջում, ինչը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային տարրերից մեկն է։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ
11 C°
 
13°  26° 
27.05.2020
15°  28° 
28.05.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: