ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Հոնկոնգի կենտրոնում կառավարական շենքերը փակ կլինեն մինչև շաբաթվա վերջը

CNA

Հոնկոնգի կենտրոնում գտնվող կառավարական շենքերը, որոնց մոտ հունիսի 12-ին բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել արտահանձման մասին օրենքի ուղղումների դեմ, հինգշաբթի և ուրբաթ օրերին փակ կլինեն անվտանգության նկատառումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

«Անվտանգության նկատառումներով կենտրոնական կառավարության շենքերը ժամանակավորապես փակ կլինեն այսօր և վաղը (հունիսի 13-ին և 14-ին)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքի կենտրոնի կառավարական հիմնարկություններում աշխատող պետծառայողները չպետք է աշխատանքի գան, կառավարական համալիրի բոլոր այցելությունները հետաձգված են կամ չեղարկված: Հոնկոնգում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել արմատական ցուցարարների առանձին խմբերի նկատմամբ, որոնք հունիսի 12-ին փորձել են ներխուժել Օրենսդրական խորհրդի համալիր: Կարգի պահապանները բազմությանը զսպել են պղպեղային գազով և ռետինե մահակներով, իսկ այնուհետև կիրառել են արցունքաբեր գազ ևծխագլանիկներ: Բողոքների կազմակերպիչները հայտարարել են, որ Օրենսդրական խորհրդի պաշարումը կարող է շարունակվել մի քանի օր, քանի դեռ իշխանությունները չեն հրաժարվել օրինագծի ընդունման գաղափարից, որը թույլ կտա կարգավորել հանցագործությունների մեծ կասկածվող անձանց ինքնավար Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մեխանիզմը: Ըստ վերջին տվյալների՝ բողոքի ակցիաների ընթացքում տուժել և հոսպիտալացվել է 15-ից մինչև 66 տարեկան 72 մարդ, նրանցից երկուսը ծանր վիճակում են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 23%
Քամի՝ 11 կմ/ժ
31 C°
 
20°  33° 
26.08.2019
19°  31° 
27.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը