ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջնագծում իրավիճակային փոփոխություն կա՝ բացասական ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան

Առաջնագծում ստեղծված վիճակի, հնարավոր զարգացումների և ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների մասին NEWS.am-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

- Արցախի Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին: Այդ պահի դրությամբ ի՞նչ վիճակի է շփման գծում:

- Ընդհանուր իրավիճակի գնահատական տալու համար պետք է մի քանի գործոն հաշվի առնել: Առաջին, եթե նույնիսկ ռազմական ուղղաթիռներն ու անօդաչու սարքերը չեն հատում սահմանը, բայց դրանք թռչում են առաջնագծի մերձակա հատվածներում՝ 5-10 կմ-ի վրա, արդեն իսկ իրենց մեջ մեծ ռիսկեր են պարունակում, նպաստում լարվածության աճին:

Երկրորդ, կարևոր է հասկանալ, թե դրանց զուգահեռ ինչ գործընթացներ են ընթանում առաջնագծում: Օրինակ՝ դրան զուգահեռ Ադրբեջանը սահմանին սկսել է կիրառել զինատեսակներ, որոնք վերջին 6 ամսվա ընթացքում գրեթե չեն կիրառվել՝ ականանետեր, հաստոցավոր նռնականետեր. աճել է նաև խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառումը:

Քանական առումով, կիրառվող զինատեսակները լուրջ վտանգ դեռևս չեն առաջացրել, ուղղակի մեզ թույլ են տվել արձանագրելու, որ իրավիճակային փոփոխություն կա՝ բացասական ուղղությամբ:

- Այդ դեպքում, ինչ քայլեր են ձեռնարկում հայկական կողմերը:

Այս փուլում մեր քայլերն ուղղված են՝ կանխելու Ադրբեջանի հնարավոր ակտիվություն առաջնագծում:

- Հերթական անգամ ադրբեջանական կողմը խախտում է սահմանված թռիչքային գոտին, բայց կարծես միջազգային հանրությունն ի դեմս Մինսկի խմբի համանախագահների չի տալիս համարժեք գնահատական:

- Կարծում եմ՝ հայկական կողմն այս պահին աշխատում է այդ ուղղությամբ: Եթե միջնորդները նույնիսկ հրապարակային գնահատական չտան, սակայն դիվանագիտական խողովակներով անհրաժեշտ աշխատանք տանեն ու կանխեն հետագա բարդացումները՝ վատ արդյունք չի լինի:

- Որքանո՞վ հավանական եք համարում իրավիճակի սրում շփման գծում:

- Դա մեծ թվով գործոններից է կախված, առաջնագծում հակառակորդի որոշակի ակտիվացումը այդ գործոններից մեկն է: Շատ բան կախված է, թե ինչպես կընթանան աշխատանքները դիվանագիտական հարթությունում, ստեղծված իրավիճակում ինչ լուծումներ և քայլեր կձեռնարկեն միջնորդ երկրները: Ի վերջո, արդյոք կձևավորվի՞ այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա վերսկսելու բանակցությունները:

Իրավիճակի հետագա ընթացքի վրա ազդող գործոններ են նաև ներքին իրավիճակը Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում, էլ չեմ խոսում ռեգիոնալ գործընթացների մասին, որոնք բավականին վատ ֆոն են ուրվագծում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: