ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը հանդիպել է հայազգի անվանի գիտնական և գյուտարար Ռեյմոնդ Դամադյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է անվանի հայազգի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է։

Նախագահ Սարգսյանը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և շնորհակալություն հայտնել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործության համար:

Գիտականը նախագահին պատմել է իր գործունեության ու ծրագրերի, ինչպես նաև նոր սերնդի՝ կատարելագործված MRI սարքի հնարավորությունների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի բժշկական և գիտնական շրջանակների հետ համագործակցության հեռանկարներին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների և, հատկապես, արհեստական բանականության ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի և առաջարկել է դիտարկել հայ մասնագետների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: