ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի առողջապահության նախարարը պաշտոնաթող է եղել

Georgia

Վրաստանի հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է իր պաշտոնաթողության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Սա կարճաժամկետ որոշում չէ, դրան նախորդել են երկարատև կոնսուլտացիաները»,-լրագրողներին հայտնել է Սերգեենկոն: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ մնում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության անդամ:

Նախնական տվյալներով՝ Սերգեենկոյին փոխարինել է Սաչխերե քաղաքի (Իմերեթի տարածաշրջան) կլինիկայի տնօրեն Եկատերինա Տիկարիձեն: Սերգեենկոն ամենառեյտինգային նախարարներից մեկն էր Վրաստանի կառավարությունում: Նա միակ անփոփոխ նախարարն էր 2012 թվականից ի վեր, այսինքն՝ երկրում իշխանափոխությունից հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: