ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դժվար է լուրջ արդյունքներ ակնկալել վաշինգտոնյան հանդիպումից

Հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Դրան ընդառաջ Վաշինգտոնում արդեն տեղի է ունեցել Մնացականյանի հանդիպումը համանախագահների հետ, որի ընթացքում զրուցակիցները գնահատել են խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։

Վաշինգտոնում կայանալիք հանդիպման մասին վաղուց է խոսվում, և չնայած նրան, որ հանդիպումը սպասված է, ներկա իրավիճակի պայմաններում դժվար է լուրջ արդյունքներ ակնկալել: Հանդիպմանն ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ անդրադառնում է Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումներին և սադրիչ գործողություններին, որոնք սրել են իրավիճակն ու «ձևավորել հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր»: Հաշվի առնելով այն, որ վերջին հայտարարություններում ՀՀ ԱԳՆ-ն նորից հիշատակում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների մասին, կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնում հայկական կողմը նորից օրակարգ կբերի և կպահանջի կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները:

Այլ են Ադրբեջանի պահանջները և սպասելիքները: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել էր, որ իրենք վաշինգտոնյան հանդիպումից կոնկրետ արդյունքներ են ակնկալում՝ հույս ունենալով, որ «վերջ կդրվի հայկական կողմի անորոշ կեցվածքին»՝ հերթական անգամ պնդելով, որ բանակցությունները պիտի ընթանան գործող ձևաչափով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մոտեցումների ու դիրքորոշումների այս տարբերությունը առանձնապես հույս չի ներշնչում, որ բանակցություններն էական արդյունքներ կարձանագրեն: Եվ սահմանային լարվածության աճը, կուտակումները, կրակոցներն ու զոհերը վկայում են, որ Բաքուն մեծ հույսեր չի կապում բանակցությունների հետ և խնդրի կարգավորումը տեսնում է այլ՝ ռազմական ճանապարհով:     

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: