ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Միխայիլ Բնո-Հայրիյանը նշանակվել է Կիևի մարզային պետվարչակազմի նախագահ

Կառավարությունը համաձայնեցրել է մարզային պետվարչակազմերի 8 նոր ղեկավարների թեկնածությունները: Կիևի ՄՊՎ (Կիևի նահանգապետ) նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Վլադիմիր Զելենսկու առաջադրած Դոնեցկի, Անդրկարպատների, Կիևի, Լվովի, Օդեսայի, Խերսոնի և Չերկասկի մարզերի պետական վարչակազմերի ղեկավարների պաշտոնում 8 թեկնածուներին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի կառավարությունում նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչ Անդրեյ Գերուսը, փոխանցում է AnalitikaUA.net-ը:

Ավելի վաղ Զելենսկին կառավարության համաձայնությանն էր ներկայացրել Դոնեցկի նահանգապետի թեկնածու Պավել Կիրիլենկոյին, Անդրկարպատների՝ Իգոր Բոնդարենկոյին, Կիևի՝ «Ուկրէներգոյի» փոխտնօրեն Միխայիլ Բնո-Հայրիյանին, Լուգանսկի՝ Լուգանսկյան ներքին գործերի համալսարանի ռեկտոր Վիտալի Կոմարնիցկուն, Լվովի՝ փաստաբան Մարկիյան Մալսկուն, Օդեսայի՝ Անդրեյ Անդրեյչիկովին, Խերսոնի՝ պաշտպանության նախկին փոխնախարար (2014-2016) Յուրի Գուսևին, Չերկասկի՝ Իգոր Շևչենկոյին:

 


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 6 կմ/ժ
24 C°
 
14°  27° 
16.09.2019
15°  27° 
17.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը