ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկ-2019. Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն անցել են եզրափակիչ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը պայքարի դուրս եկան սպորտային մարմնամարզիկները, տեղեկացնում է ՀԱՕԿ։

Այս մարզաձևում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։

Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլում գրանցեց 83․231 արդյունքը և երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ։

Հենացատկում և ազատ վարժությունում Արթուր Դավթյանը գրանցեց 14․450 և 14․200 արդյունքները և կրկին դուրս եկավ այս վարժությունների եզրափակիչ։

Օղակներ վարժությունում Վահագն Դավթյանը գրանցեց 14․500 արդյունքը, Արթուր Թովմասյանը՝ 14․400։

Առանձին վարժությունների եզրափակչում յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ միայն մեկ մասնակից, ուստի Հայաստանը կներկայացնի Վահագն Դավթյանը։

Հավելենք, որ Արթուր Դավթյանը 14․133 միավորով 7-րդ տեղն է զբաղեցրել նժույգթափեր վարժությունում և ստացել է առաջին պահեստայինի կարգավիճակը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: