ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը

Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի գլխավորությամբ:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կազմակերպության կողմից Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և հասարակական կյանքում դրանց ներգրավմանն աջակցելու հնարավորություններին: Սոնա Այվազյանը ներկայացրել է այդ ուղղությամբ կազմակերպության գործունեությունը Հայաստանում:
 
Կողմերը քննարկել են Արցախի իշխանությունների և Թրանսփարենսի ինթերնեշնլի  միջև համագործակցության հեռանկարները՝ առաջիկա նախագահական և խորհրդարանական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում: Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանն ընդգծել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների մասնակցության կարևորությունը ընտրություններին՝ հանրապետությունում ընտրական գործընթացները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: