ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկ-2019․ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Եզրափակիչ մենամարտում Բաչկովի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆիան Ումիան էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթեց 3։2 հաշվով։

Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն է, այնպես որ՝ Հովհաննես Բաչկովը նվաճեց նաև այդ կոչումը՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 5։0 հաշվով վստահ հաղթանակ տանելով իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ։

1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը կրկին 5։0 հաշվով հաղթել է հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսին, իսկ կիսաեզրափակիչում 4։1 հաշվով պարտության է մատնել հոլանդացի Էնրիկո Լակրուսին։

Հունիսի 30-ին ռինգ էր դուրս եկել նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), ով ևս նվաճեց Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչումը։

Ավելի վաղ հայ բռնցքամարտիկներից Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    25 C°
     
    28°  15° 
    01.05.2024
    28°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: