ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ պատվիրակությունը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչևսկու հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ hուլիսի 3-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչևսկու հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ ԱԺ-ի և ԼՀ Սենատի ոլորտային հանձնաժողովների միջև փոխգործակցությունը և համատեղ նիստերի անցկացման ավանդույթի շարունակականությունը՝ ընդգծելով, որ վերոնշյալը վկայում է հայ-լեհական օրակարգի առավել խորացման ու հարստացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամության մասին: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը վերահաստատել է նաև պատգամավորական բարեկամական խմբերի միջև առավել ակտիվ փոխգործակցության հանձնառությունը՝ ի նպաստ երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել խորացման:

Կողմերը բարձր են գնահատել հայ համայնքի նշանակությունը Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում՝ ընդգծելով նրա կամրջող դերը հայ-լեհական օրակարգում:

Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, շեշտվել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը: Արևելյան գործընկերության 10-ամյակի համատեքստում ընդգծվել է ձեռբերումներն ամրապնդելու և հաջորդ 10-ամյակի համատեղ աշխատանքներն ուրվագծելու կարևորությունը: Երկուստեք արժևորվել է նաև փոխադարձ շփումների խթանումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը՝ որպես պետությունների միջև կապերի ամրապնդման առանցքային գործոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: