ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 986,52 դրամ ԱՐԾԱԹ - 259,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 084,43 դրամ

Մեծագույն արժեքներն ազգություն չունեն. Ղուլյանը շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Գի Տեսիեին

armenpress

Հուլիսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեյին:

Նամակում մասնավորապես ասվում է՝

 «Հարգելի պարոն Տեսիե,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներինՖրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգայինտոնի առթիվ։

Մեծագույն արժեքներն ազգություն չունենդրանք բոլորինն են՝ բոլոր ժամանակներում ու բոլոր աշխարհամասերում։ Այս առումով 1789 թվականի հուլիսի 14-ը բեկումնային էր ոչ միայն Ֆրանսիայիայլ նաև համաշխարհային պատմության մեջ՝ նոր ու բացարձակ իմաստհաղորդելով ազատությանհավասարության և եղբայրության գաղափարներին։

Հենց այս արժեքների ընկալումն էոր միավորում է մեր ժողովուրդներին։ Ու այսօր էլԲաստիլից հազարավոր կիլոմետրեր այս կողմԱրցախի ժողովուրդը սեփական հանձնառությամբ պահում է Եվրոպայի ազատության արևելյան դարպասը։

Մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում չափազանց կարևորում եմ «Ֆրանսիա-Արցախ» և  «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների գործունեությունը և համոզված եմոր անկախ խոչընդոտներից՝ մեզ կհաջողվի առաջ տանել մեր համատեղօրակարգը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ֆրանսիական Հանրապետության Ազգային տոնի առթիվ ու հղում լավագույն մաղթանքներս։»:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 10 կմ/ժ
21 C°
 
19°  31° 
27.08.2019
18°  32° 
28.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը