ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Կոնգրեսում ասել են, որ եկել է Թրամփին իմփիչմենթ հայտարարելու ժամանակը

Народные новости

Երկուշաբթի դեմոկրատները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել բանաձևի նախագիծ, որով դատապարտում են նախագահ Դոնալդ Թրամփին այն արտահայտությունների համար, որոնք նրանք համարում են ռասիստական, գրում է NEWS.am-ը։

Բանաձևում առաջարկվում է  «դատապարտել ռասիստական մեկնաբանությունները՝ ուղղված Կոնգրեսի անդամների դեմ»։

Բանաձևը, որը ներկայացրել է Նյու Ջերսիից դեմոկրատ Թոմ Մալինովսկին, կարող է քվեարկության դրվել երեքշաբթի, նշում է պարբերականը։

Բանաձևը որևէ իրավաբանական հետևանք չի ունենա Թրամփի համար։

Ավելի վաղ Թրամփը Թվիթերում գրել էր, որ Կոնգրեսում «առաջադեմ» կին դեմոկրատները եկել են այն երկրներից, որոնց իշխանությունները «լիակատար աղետ են, «հիմա նրանք բարձրաձայն ԱՄՆ մարդկանց՝ ամենամեծ ու ամենաուժեղ ազգին Երկրի վրա, ասում են, թե ինչպես պետք է կառավարել»։ Նա առաջարկել է նրանց հետ գնալ և «օգնել վերականգնել լիովին ավերված և հանցագործությամբ լցված այն վայրերը, որտեղից եկել են»։

Ավելի ուշ նա ավելացրել է, որ եթե մարդիկ «դժգոհ» են ԱՄՆ-ում տեղի ունեցողից, «կարող են հեռանալ»։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նման արտահայտություններն անվանել է այլատյացություն։ Խումբը, որի հասցեին արտահայտվել է Թրամփը (Ռաշիդա Թլաիբ, Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես, Այանա Փրեսլի և Իլհան Օմար) մամուլի ասուլիս է հրավիրել՝ նախագահի իմփիչմենթի կոչ անելով։ Նշված պատգամավորներից միայն Օմարն է ծնվել արտասահմանում՝ Սոմալիում, մյուսները ԱՄՆ քաղաքացիներ են այնտեղ ծնվելու իրավունքով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: